Android-ի Firebox Browser-ն ավտոմատ կերպով գաղտնի և չափազանց արագ է: Ամեն օր Ձեզ հետևում են հազարավոր առցանց թրեքերներ՝ հավաքելով տվյալներ Ձեր առցանց այցելած հասցեների վերաբերյալ և դանդաղեցնելով Ձեր արագությունը: Firefox-ն սկզբնադրաբար արգելափակում է 2000-ից ավելի նման թրեքերներ և ունի գովազդի արգելափակման լրացուցիչ գործառույթներ, եթե ցանկանում եք ավելի շատ անհատականացնել Ձեր զննիչը: Firefox-ի հետ Դուք կստանաք Ձեզ արժանի անվտանգությունն ու արագությունը՝ գաղտնի, շարժական զննիչի միջոցով:
ԱՐԱԳ: ԳԱՂՏՆԻ: ԱՊԱՀՈՎ: Firefox-ն աննախադեպ արագ է և տրամադրում է գաղտնիությունը պահպանող հզոր վեբ զննիչ: Պահպանե՛ք անձնական գաղտնիությունը Թրեքինգից բարելավված պաշտպանությամբ, որն ավտոմատ կերպով արգելափակում է ավելի քան 2000 առցանց թրեքերների ներթափանցումը Ձեր գաղտնիության դաշտ: Firefox-ի հետ միասին ստիպված չեք փորփրել գաղտնիության կարգավորումները, ամեն ինչ կարգավորվում է ավտոմատ կերպով, սակայն եթե ցանկանում եք հսկողություն սահմանել, ապա կարող եք ընտրել զննիչի համար առկա՝ գովազդն արգելափակող բազում լրացուցիչ գործառույթներ: Մենք նախագծել ենք Firefox-ը սմարթ զննման գործառույթներով, որոնք թույլ են տալիս անվտանգ կերպով տեղափոխել Ձեր անձնական գաղտնի տվյալները, գաղտնաբառերը և էջանիշերը, ուր էլ որ գնաք:
ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԹՐԵՔԻՆԳԻՑ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Firefox-ն ապահովում է համացանցի գաղտնիության բարելավված պաշտպանություն: Այն արգելափակում է երրորդ կողմերի թխուկները և անցանկալի գովազդը, որն ուղեկցում է Ձեզ համացանցում՝ Թրեքինգից բարելավված պաշտպանությամբ: Որոնում կատարե՛ք Մասնավոր զննման ռեժիմում և չեք հետագծվի՝ անձնական զննման պատմությունն ավտոմատ կերպով կջնջվի, երբ ավարտեք:
ԵՂԵ՛Ք ՁԵՐ ԿՅԱՆՔԻ ՏԵՐԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ Ավելացրե՛ք Firefox-ը Ձեր սարքերում՝ անվտանգ, գաղտնի և աննկատ զննման համար: ՛-Սինքրոնացրե՛ք Ձեր սարքերը՝ Ձեր սիրելի էջանիշերը, պահպանված լոգինները և զննման պատմությունը Ձեզ հետ վերցնելու համար, ուր էլ որ գնաք: ՛-Ուղարկե՛ք բաց ներդիրներ Ձեր բջջայինի և համակարգչի միջև: ՛- Firebox-ը հեշտացնում է գաղտնաբառերի կառավարումը՝ հիշելով Ձեր գաղտնաբառերը տարբեր սարքերում:
ՈՐՈՆԵ՛Ք ԽԵԼԱՄՏՈՐԵՆ ԵՎ ՏԵՂ ՀԱՍԵ՛Ք ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ՛-Հեշտությամբ մատչեք դյուրանցումները՝ պրովայդերներ որոնելու համար, այդ թվում՝ ներառյալ Wikipedia-ն, Twitter-ը և Amazon-ը:
ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ ՛-Ձեր գաղտնիությունը բարելավվել է: Գաղտնի որոնումը Թրեքինգից պաշտպանությունով արգելափակում է համացանցային էջերի այն մասերը, որոնք կարող են հետագծել ձեր որոնումը:
ԻՆՏՈՒԻՏԻՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՛- Բացե՛ք այնքան ներդիր, որքան ցանկանաք, առանց կորցնելու Ձեր բաց համացանցային էջերի հսկողությունը:
ՍՏԱՑԵ՛Ք ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Հսկե՛ք Ձեր բջջային զննիչն՝ անհատականացնելով Firebox-ն այնպիսի լրացուցիչ գործառույթներով, ինչպիսիք են գովազդի արգելափակիչները, գաղտնաբառերի և ներբեռնումների կառավարիչները և ավելին:
ԱՐԱԳ ՏԱՐԱԾՈՒՄ ՛- Firebox վեբ զննիչը դյուրացնում է վեբ էջերի կամ էջում կոնկրետ հատվածների տարածումը՝ կապվելով Ձեր ամենավերջին օգտագործած հավելվածին, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը, Twitter-ը, WhatsApp-ը, Skype-ը և այլն:
ՓՈԽԱՆՑԵ՛Ք ՄԵԾ ԷԿՐԱՆԻՆ ՛- Ձեր սմարթֆոնից կամ պլանշետից վիդեո և վեբ բովանդակություն ուղարկե՛ք ցանկացած հեռուստացույցի վրա, որն ունի սթրիմինգ:
MOZILLA-ի ՄԱՍԻՆ Mozilla-ի նպատակն է համացանցը դարձնել հասարակական ռեսուրս՝ հասանելի բոլորին, որովհետև մեր կարծիքով բաց և ազատ ռեսուրսն ավելի լավ է, քան փակ և վերահսկվողը: Մենք ստեղծում ենք Firefox-ի նման արտադրանքներ՝ ընտրությունը և թափանցիկությունը խթանելու համար, և մարդկանց հնարավորություն տալու իրենց առցանց կյանքն ավելի շատ վերահսկելու համար: Իմացե՛ք ավելին՝ https://www.mozilla.org կայքում:
Անվտանգությունը որոշվում է նրանով, թե ինչպես են մշակողները հավաքում և փոխանցում ձեր տվյալները։ Տվյալների գաղտնիության և անվտանգության ապահովումը կախված է հավելվածի օգտագործումից, օգտատիրոջ տարիքից և բնակության երկրից։ Այս տեղեկությունները տրամադրվել են մշակողի կողմից և ժամանակի ընթացքում կարող են թարմացվել։
Երրորդ կողմերին տվյալներ չեն փոխանցվում
Իմացեք ավելին, թե ինչպես են մշակողները հայտարարում տվյալների փոխանցման մասին
Այս հավելվածը կարող է հավաքել նշված տեսակի տվյալներ
Տեղադրություն, Անձնական տվյալներ ու ևս 3
Տվյալները փոխանցվելիս գաղտնագրվում են
Դուք կարող եք այս տվյալները ջնջելու հարցում ուղարկել
Դիտել մանրամասները
Գնահատականներ և կարծիքներ
phone_androidՀեռախոս
laptopChromebook
tablet_androidՊլանշետ
4,5
5,35 մլն կարծիք
5
4
3
2
1
Broken Glasses TV
Նշել որպես անպատշաճ
30 հունիսի, 2023 թ.
Ջաաան, հայերեն էլ կա
3 օգտատեր նշել է կարծիքը որպես օգտակար
An Anun
Նշել որպես անպատշաճ
29 հունվարի, 2021 թ.
Հարմար զննարկիչ է, հայերենն էլ ունի
16 օգտատեր նշել է կարծիքը որպես օգտակար
Google-ի օգտատեր
Նշել որպես անպատշաճ
22 մարտի, 2020 թ.
😘
7 օգտատեր նշել է կարծիքը որպես օգտակար
Ինչ նոր բան կա
Thanks for using Firefox! Here's what we've improved in this version: - Easier Bookmark Management: Use the new ‘Select All’ to organize or delete multiple bookmarks quickly.
Have feedback or suggestions? We'd love to hear from you at https://mzl.la/AndroidSupport